Մայա Ցքիտիշվիլին Անակլիայի նավահանգստի շինարարության առնչությամբ անցկացրել է հանդիպում
Անակլիայի նավահանգստի շինարարության առնչությամբ անցկացվել են բանակցություններ: Վրաստանի փոխվարչապետ, շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարար Մայա Ցքիտիշվիլին հանդիպել է «Անակլիայի զարգացման կոնսորցիումի» և «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» (EBRD) ներկայացուցիչներին:
Հանդիպմանը ներկա էին «Անակլիայի զարգացման կոնսորցիումի» հիմնադիր Մամուկա Խազարաձեն, ինչպես նաև Բադրի Ջափարիձեն:
Շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության տեղեկությամբ, կողմերը քննարկել են Անակլիայի խորջրյա նավահանգստի նախագծի առնչությամբ խնդրահարույց հարցերը և ծրագրվել են բանակցության հետագա փուլերը:
Ինչպես նաև որոշվել է, որ հաջորդ հանդիպումը կայանալու է մինչև մայիսի վերջ: