Մատիաշվիլին հաղթել է տիտղոսակիր Ռոյ Մեյերին, առաջին հանդիպումը հաղթել է նաև Ղվինիաշվիլին
Մատիաշվիլին հաղթել է տիտղոսակիր Ռոյ Մեյերին, առաջին հանդիպումը հաղթել է նաև Ղվինիաշվիլին

Պրահայում ընթացող Ձյուդոի Եվրոպայի առաջնության եզրափակիչ օրը, տատամիի վրա է դուրս եկել չորս վրացի:

Ծանր քաշային Լևան Մատիաշվիլին առաջին հանդիպումը անց է կացրել տիտղոսակիր հոլանդացի ձյուդոիստ Ռոյ Մեյերի հետ և հաղթանակ տարել լրացուցիչ ժամանակում, զգուշացումներով:

90 կգ. քաշային կարգում առաջին մենամարտում հաղթել է նաև Բեքա Ղվինիաշվիլին: Նա հաղթել է քիչ հայտնի իսլանդացի ձյուդոիստին:

Նախնական հանդիպումները սկսվել են ժամը 13:00-ին: Եզրափակիչ բլոկի ուղիղ հեռուստառեպորտաժը կառաջարկվի ժամը 19:00-ից, 1tv.ge հարթակում և «Հեռուստադպրոց» հեռուստաալիքով: