Ղվինիաշվիլին բրոնզե մեդալակիր է
Ղվինիաշվիլին բրոնզե մեդալակիր է

Պրահայում ընթացող ձյուդոի Եվրոպայի առաջնության եզրափակիչ օրը, տատամիի վրա է դուրս եկել չորս վրացի մարզիկ և չորսին էլ տրվել է բրոնզե մեդալ նվաճելու հնարավորություն:

90 կգ. քաշային կարգում Բեքա Ղվինիաշվիլին երրորդ տեղի համար մրցել է Իսպանիայի դրոշի ներքո հանդես եկող Նիկոլոզ Շերազադիշվիլիի հետ ու գրանցել հաղթանակ, որով հավաքականին բերել է չորրորդ մեդալը:

Այսօր, ծանրորդներ Գուրամ Թուշիշվիլին, Լևան Մատիաշվիլին և Վարլամ Լիպարտելիանին 100 կգ քաշային կարգում գոտեմարտելու են 3-րդ տեղի համար:

Եզրափակիչ բլոկի ուղիղ ռեպորտաժը հեռարձակվում է 1tv.ge հարթակում և «Հեռուստադպրոց» ալիքում: