Ճապոնիայում ընթացող Օսակայի գրանդ սլամի եզրափակիչ օրը, վրաց ձյուդոիստ Բեքա Ղվինիաշվիլին (90 կգ.) եզրափակչում պարտության է մատնել ուզբեկ Դավլաթ Բոբանովին և նվաճել ոսկե մեդալ: Վրաց մարզիկը հաղթանակ է ձեռք բերել լրացուցիչ ժամանակում:
Այսօր մրցույթին ելույթ են ունեցել նաև՝ Ավթանդիլ Ճրիկիշվիլին (90 կգ.) և Վարլամ Լիպարտելիանին (100 կգ.), ցավոք նրանք մրցաշարից դուրս են մնացել: