Մասուդ Ֆեզեշքյանն ասում է, որ Իրանը երբեք չի ծրագրել սպանել Դոնալդ Թրամփին. Իրանը երբեք չի փորձել և մտադիր չէ սպանել որևէ մեկին

11:17, 15.01.2025

Իրանի նախագահ Մասուդ Ֆեզեշքյանը «NBC News»-ին տված հարցազրույցում ասել է, որ Իրանը երբեք չի ծրագրել սպանել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։

«Ոչ մի պլան չկա»,- ասել է Ֆեզեշքյանը, երբ լրագրողը հարցրել է Դոնալդ Թրամփին սպանելու իրանական ծրագրի գոյության մասին։

«Իրանը երբեք չի փորձել որևէ մեկին սպանել և դա անելու մտադրություն չունի: Համենայն դեպս, որքան ես գիտեմ։ Մենք սա երբեք չենք փորձել և չենք էլ փորձի»,- ասաց Պեզեշքյանը։

Բացի այդ, Պեզեշքյանն ասել է, որ Իրանը բաց է Թրամփի վարչակազմի հետ երկխոսության համար, թեև նա նշել է, որ ԱՄՆ-ն նախկինում չի կատարել իր պարտավորությունները։

«Խնդիրը, որ ունենք, երկխոսության մեջ չէ: Սրանք պարտավորություններ են, որոնք բխում են զրույցից և երկխոսությունից, որոնք մենք ստիպված կլինենք կատարել»,- ասել է Իրանի նախագահը։

Պեզեշքյանի խոսքով, Իրանը պատերազմի չի ձգտում, բայց պատրաստ կլինի պաշտպանվել, եթե իր միջուկային օբյեկտների վրա հարձակվեն:

Նմանատիպ