Մարտից, Քութաիսի-Ռիգա ուղղությամբ, մեկնարկում են ավիաչվերթներ
Մարտից, Քութաիսի-Ռիգա ուղղությամբ, մեկնարկում են ավիաչվերթներ

Հունգարական Wizzair ընկերությունը Քութաիսիից ևս մեկ ուղղություն է ավելացնում:

Ավիաընկերությունը ուղիղ չվերթներ է սկսում է իրականացնել Քութաիսիից Ռիգա:

Լատվայի մայրաքաղաք չվերթները մեկնարկում են մարտի 25-ից և իրականացվելու են շաբաթը 2 անգամ:

Տոմսի գինն մեկ ուղղությամբ սկսվում է 116 լարիից:

Wizzair-ի կայքէջում այս պահի դրությամբ տոմսեր հնարավոր է գնել Քութաիսիից՝ 12 երկրի 18 քաղաքի ուղղությամբ:

Մի մասում չվերթները արդեն իրականացվում են, այդ թվում Լոնդոն, Բեռլին և Միլան, իսկ 2018 թվականի մայիսից ավելանում են նոր ուղղություններ՝Բարսելոնայի, Փարիզի և Հռոմի ուղղությամբ: