WizzAir-ի գործունեության սահմանափակում չի ծրագրվում և այդ հարցը օրակարգում չի եղել. Էկոնոմիկայի նախարարություն
WizzAir-ի գործունեության սահմանափակում չի ծրագրվում և այդ հարցը օրակարգում չի եղել. Էկոնոմիկայի նախարարություն

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության հայտարարությամբ, WizzAir ավիաընկերության նկատմամբ սահմանափակումներ չեն ծրագրվում և այդ հարցը օրակարգում չի եղել:

Այս մասին նշված է էկոնոմիկայի նախարարության հայտարարության մեջ, որտեղ գերատեսչությունը չի հաստատում, «հաբջորջիա» ոչկառավարական կազմակերպության կողմից տարածած լրատվությունը, իբր Վրաստանի կառավարությունը փորձում է WizzAir ավիաընկերությանը հանել շուկայից:

«Մեզ համար անընդունել է նման ապալրատվականության տարածումը, որի նպատակը բնակչությանը թյուրիմացության մեջ մտցնելն է, դա վնասում է ոչ միայն կոնկրետ մեկ ընկերության հետաքրքրություններին, այլ բացասական ազդեցություն ունի երկրում բիզնեսի միջավայրի վրա:

Ողջ պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ WizzAir-ի գործունեության սահմանափակում չի ծրագրվում և այդ հարցը չի քննարկվել: Հակառակը տեղի է ունենում WizzAir-ին աջակցության գործողություններ, ընկերությունը տարեց տարի ընդլայնվում է և զարգանում»,-ասված է հայտարարության մեջ: