Մարտի 21-ից մայրուղային ուղղությամբ գնացքները կշարժվեն փոփոխված գրաֆիկով
Մարտի 21-ից մայրուղային ուղղությամբ գնացքները կշարժվեն փոփոխված գրաֆիկով

Մարտի 21-ից մայրուղային ուղղությամբ գնացքները կշարժվեն փոփոխված ցուցակով։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի երկաթուղին։

Խոսքը Թբիլիսի-Օզուրգեթի, Օզուրգեթի-Թբիլիսի, Թբիլիսի-Քութայիսի, Քութայիսի-Թբիլիսի, Թբիլիսի-Զուգդիդի, Զուգդիդի-Թբիլիսի, Թբիլիսի-Բաթումի, Բաթումի-Թբիլիսի, Թբիլիսի-Փոթի և Փոթի-Թբիլիսի ուղղությունների մասին է:

«Հարգելի ուղևորներ, մարտի 21-ից մայրուղային ուղղությամբ գնացքները կշարժվեն փոփոխված ցուցակով։

Տոմսերը կարելի է ձեռք բերել մեր կայքի միջոցով՝ ticket.railway.ge, արագ վճարման սարքով, Վրաստանի երկաթուղու տոմսարկղում, «Վրացական երկաթուղի» գործընկեր ընկերությունների միջոցով»,- նշված է Վրաստանի երկաթուղու տեղեկատվության մեջ։