Փարիզի ՊՍԺ-ն չեմպիոնների լիգայի եզրափակիչում նվազագույն հաշվով (1:0) պարտվել է «Բայերնի» մոտ և չի նվաճել չեմպիոնների լիգայի գավաթը, ինչը առաջացրել է ֆրանսիական «Մարսելի» երկրպագուների մեծ ուրախությունը:
Մարսելի փողոցներում հավաքվել են երկրպագուները և ՊՍԺ-ի պարտությունը տոնել հրավառությամբ:
Հիշեցնենք, որ «Մարսելը» ֆուտբոլի պատմությունում միակ ֆրանսիական ակումբն է, որին հաջողվել է հաղթել չեմպիոնների լիգայում:
1992/93 թվականների սեզոնում ֆրանսիական ակումբը եզրափակիչում 1:0 հաշվով հաղթել է իտալական Միլանին: