Մարսելի ոստիկանությունը կառնավալը ցրել է արցունքաբեր գազի կիրառմամբ
Մարսելի ոստիկանությունը կառնավալը ցրել է արցունքաբեր գազի կիրառմամբ

Ֆրանսիայի Մարսել քաղաքում ոստիկանությունը կառնավալի մասնակիցներին ցրել է արցունքաբեր գազի կիրառմամբ: «Դոյչե Վելեի» փոխանցմամբ, Ֆրանսիայի նավահանգստային քաղաքում մի քանի հազար մարդ էր հավաքվել ՝ խախտելով կորոնավիրուսային վարակի դեմ կանոնները:

Կառնավալը Մարսելում անց է կացվում ամեն մարտ ամսին, սակայն անցյալ տարի միջոցառումը չեղարկվեց համաշխարհային համավարակի սկսելու պատճառով: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, Մարսելի կառնավալին մասնակցել է շուրջ 6 500 մարդ:

Մի խումբը, ոստիկանության ուղղությամբ սկսել է նետել տարբեր իրեր, որից հետո իրավապահները ձերբակալել են շուրջ մեկ տասնյակ մարդու:

Միջոցառումը, կառնավալի հետ միասին, նույնպես բողոք էր ընդդեմ «կովիդ 19»-ի սահմանափակումների դեմ: Ֆրանսիայում նոր սահմանափակող միջոցներն ուժի մեջ կլինեն առնվազն չորս շաբաթ, 16 դեպարտամենտներում: