«Մարսելի» հարյուրավոր ցավաքաշներ գրոհել են մարզչական բազան և հրդեհել այն
«Մարսելի» հարյուրավոր ցավաքաշներ գրոհել են մարզչական բազան և հրդեհել այն

«Մարսել»-ի երկրպագուները, ովքեր դժգոհ են թիմի վերջին արդյունքներից, հարձակվել են ակումբի բազայի վրա, – հայտնում է «RMC»-ն:

Մոտ 150-200 ցավաքաշ փորձել է ներխուժել բազայի տարածք, ոմանց էլ հաջողվեց դա անել: Դեռևս այսօր առավոտյան երկրպագուները բարձրացրել են տասնյակ պաստառներ ակումբի և խաղացողների դեմ: Մարզչական կենտրոնի մոտակայքում երկրպագուները հրավառություն են արձակել, որի արդյունքում մեկ ծառ է այրվել:

«Մարսելը» պարտվել է վերջին երեք խաղերում և Ֆրանսիայի առաջնությունում 32 միավորով վեցերրորդ տեղում է: Մինչ այդ հաղորդվում էր, որ շուտով թիմի գլխավոր մարզչի պաշտոնը կլքի պորտուգալացի Անդրե Վիլաշ-Բոաշը: