Մառնեուլիում մեկ անձ ձերբակալվել է՝ շինարարական աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնները խախտելու մեղադրանքով
Ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի Մառնեուլի շրջանային բաժնի աշխատակիցները շինարարական աշխատանքի ընթացքում անվտանգության կանոնների խախտման մեղադրանքով, որի արդյունքում մարդ է մահացել, ձերբակալել են 1965 թվականին ծնված Թ.Զ.-ին։
ՆԳՆ-ի տեղեկությամբ՝ նախաքննությամբ պարզվել է, որ Մառնեուլի մունիցիպալիտետում մեղադրյալը ծանր տեխնիկայով իրականացնում էր ճանապարհաշինական աշխատանքներ, երբ երկաթե խողովակը ընկել է 1958 թվականին ծնված Ռ.Մ.-ի վրա։ Ստացած վնասվածքներից վերջինս տեղում մահացել է։
«Իրավապահները, իրականացրած քննչական գործողությունների արդյունքում, Թ.Զ.-ին ձերբակալել են դեպքի հետքերով՝ որպես մեղադրյալ։
Քննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի երկրորդ մասով, ինչը նախատեսում է մինչև 5 տարվա ազատազրկում», – նշված է ՆԳՆ-ի հաղորդագրությունում։