Մարկ Ռուտտե. Եթե կարծում եք, որ ԵՄ-ն կամ Եվրոպան որպես ամբողջություն կարող է պաշտպանվել առանց ԱՄՆ-ի, ապա շարունակեք երազել
Մարկ Ռուտտե. Եթե կարծում եք, որ ԵՄ-ն կամ Եվրոպան որպես ամբողջություն կարող է պաշտպանվել առանց ԱՄՆ-ի, ապա շարունակեք երազել

Եթե ​​կարծում եք, որ Եվրամիությունը կամ Եվրոպան որպես ամբողջություն կարող է պաշտպանվել առանց ԱՄՆ-ի, ապա շարունակեք երազել, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

Մարկ Ռյուտենի խոսքով՝ առանց ԱՄՆ-ի Եվրոպան ստիպված կլինի մինչև 10%-ով ավելացնել պաշտպանության ծախսերը, ձեռք բերել սեփական միջուկային կարողություններ և ծախսել միլիարդավոր եվրոներ։

Մարկ Ռյուտենի խոսքով՝ Եվրոպան ԱՄՆ-ի կարիքն ունի նույնքան, որքան ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի։

«Չնայած ԱՄՆ առաջնահերթությունների փոփոխությանը, ԱՄՆ ավանդական ներկայությունը Եվրոպայում միշտ շատ ուժեղ կլինի», – նշել է Ռյուտեն։