Մարկ Քլեյթոն. Սաակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակը վնասում է Վրաստանի միջազգային հեղինակությունը, մենք բոլորին կոչ ենք անում ելք գտնել այս իրավիճակից
Մարկ Քլեյթոն. Սաակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակը վնասում է Վրաստանի միջազգային հեղինակությունը, մենք բոլորին կոչ ենք անում ելք գտնել այս իրավիճակից

Միացյալ Թագավորության դիրքորոշումը Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ շատ պարզ է. Մենք ուշադիր հետևում ենք նրա առողջական վիճակի մասին հաղորդագրություններին,- ասել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Մարկ Քլեյթոնը։

Նրա խոսքով՝ Սաակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակը վնասում է Վրաստանի միջազգային հեղինակությունը։

«Մենք մշտապես հիշեցնում ենք Վրաստանի կառավարությանը նրա առողջությունն ու անվտանգությունն ապահովելու պատասխանատվության մասին։ Միխեիլ Սաակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակը վնասում է Վրաստանի միջազգային հեղինակությունը. Մենք բոլորին կոչ ենք անում ելք գտնել այս իրավիճակից»,- ասել է Մարկ Քլեյթոնը։