Խոշորագույն սոցիալակն ցանցի հիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը այսօր ներկայանալու է Սենատի իրավական և առևտրի կոմիտեների առջև: Ցուկերբերգը պետք է պատասխանի բրիտանական «Քեմբրիջ Անալիտիկա» վերլուծական ընկերության հետ կապված հարցերին:
Մեղադրող կողմի համաձայն, «ֆեյսբուքը» այդ ընկերությանը տվել է 87 միլիոն բաժանորդի անձնական տվյալների մատչելիություն:
Նշենք, որ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ասել է, որ պատասխանատու է օգտատերերի անձնական տվյալները պաշտպանելու անկարողության համար: Այս մասին նա ասել է Կոնգրեսում իր առաջին ելույթի ժամանակ:
«Մենք պատշաճ կերպով չենք քննարկել մեր պատասխանատվությունը եւ դա մեծ սխալ էր: Դա իմ սխալն էր եւ ես ցավում եմ», – ներկայացուցիչների պալատի հրապարակած գրավոր ցուցմունքներում նշել էր Ցուկերբերգը:
Ցուկերբերգը Facebook-ին անվանել է «իդեալիստական եւ լավատեսական ընկերություն», «Մենք կենտրոնացել ենք ամեն լավ բանի վրա», սակայն նա խոստովանել է, որ «հիմա պարզ է, որ մենք չենք կարողացել այնպես անել, որ այդ գործիքները վնաս չհյասցնեն: Դա վերաբերում է կեղծ լուրերին, ընտրություններին օտարերկրյա միջամտությանը, ատելությանը, ինչպես նաեւ մշակողներին եւ տվյալների գաղտնիությանը»:
Ցուկերբերգը ներկայացրել է երրորդ անձանց կողմից, ինչպիսին է Cambridge Analytica ընկերությունը, տվյալների կրկնակի օգտագործման կանխարգելման քայլերի ցանկը: Նա նշել է, որ սոցիալական ցանցը տվյալների չարաշահման առումով ուսումնասիրում է այլ հավելվածները: