Մարիուպոլի քաղաքապետի խոսքով՝ պատերազմի սկզբից ի վեր քաղաքում զոհվել է գրեթե հինգ հազար մարդ
Մարիուպոլում պատերազմի սկզբից ի վեր զոհվել է գրեթե 5000 մարդ, այդ թվում՝ 210 երեխա։ Համապատասխան տվյալները հրապարակում է Մարիուպոլի քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն։
Քաղաքապետի խոսքով՝ քաղաքն արդեն 27 օր շրջափակված է ռուսական ուժերի կողմից։
Քաղաքապետի խոսքով՝ բազմահարկ ու առանձնատների 90 տոկոսը քանդված կամ վնասված է։ Միաժամանակ քաղաքում ամբողջությամբ ավերվել են երեք հիվանդանոց, մեկ պոլիկլինիկա և մեկ ծննդատուն։
Վնասված 57 դպրոցներից 23-ն ամբողջությամբ ավերվել են։ Ավերվել են նաև վնասված մանկապարտեզներից 70-ը։
Մարիուպոլում տուժել է նաև երկու գործարան՝ նավահանգիստ և զորամաս։
Մինչև Մարիուպոլի պաշարումը քաղաքից լքել է մինչև 140 հազար մարդ, իսկ շրջափակումից հետո քաղաքից տարհանվել է 150 հազար մարդ։ Քաղաքապետի խոսքով՝ ներկայումս շրջափակված քաղաքում մնացել է մոտ 170 հազար քաղաքացի։