Մարինա Էզուգբաիան գտնվում է Աջարիայում, որտեղ ծանոթանում է տեղում տիրող համաճարակային վիճակին
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիան Աջարիայում տիրող համաճարակային վիճակին ծանոթանում է տեղում: Ինչպես նա այսօր հայտարարել է լրագրողների հետ զրույցում, Բաթումի է մեկնել Աջարիայի կառավարության հրավերով:
«Տեղում կծանոթանամ իրավիճակին, ինչպես կովիդ-կենտրոններում, այնպես էլ՝ հյուրանոցներում: Պատկերին ծանոթանալուց հետո հնարավոր է, հանդես գամ ծավալուն մեկնաբանությամբ: Պատրաստվում ենք տեղի բուժանձնակազմի համար անցկացնել թրեյնինգներ»,- հայտարարել է Մարինա Էզուգբաիան:
Մարինա Էզուգբաիան ասում է, որ միջոցների խստացումը չի նշանակում միայն խիստ սահմանափակումներ, քանի որ կառավարության հետ միասին քաղաքացիները ևս պետք է գիտակցեն իրենց դերը: