Մարինա Էզուգբաիա. Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը 81 տոկոսից ավելի է
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը 81 տոկոսից ավելի է:
Նրա խոսքով, երկրում արձանագրված է կորոնավիրուսի 1182 դեպք, այստեղից 962-ն ապաքինվել է:
«Վրաստանում ունեինք վարակման 1179 դեպք, այսօր ավելացել է ևս երեքը: Բացի այդ, երեքով ավելացել է նաև կորոնավիրուսից ապաքինվածների թիվը:
Այսօր, երկրի մասշտաբով կլինիկաներում բուժում է ստանում կորոնավիրուսի 241 վարակակիր:
Ապաքինվածների թիվը 81 տոկոսից ավելի է: