Մարինա Էզուգբաիա. Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցը խնդրահարույց և ծանր պացիենտներ այլևս չունի, նրանց վիճակը կտրուկ բարելավվել է
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցը խնդրահարույց և ծանր պացիենտներ այլևս չունի:
Կլինիկայի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, երեք պացիենտների վիճակը բարելավվել է և նրանք այլևս չեն գնահատվում ծանր պացիենտներ:
Մարինա Էզուգբաիան հայտարարում է, որ այս պահի դրությամբ կլինիկայում բուժում է ստանում կորոնավիրուսի 58 վարակակիր:
«Երեկ ասացի, որ մենք սպասում ենք երեք ծանր պացիենտի ռադիոլոգիական տվյալների արդյունքներին: Ստացված արդյունքներով, կարևոր բարելավում է դիտվում: Ուստի այս պահի դրությամբ մենք այլևս խնդրահարույց և ծանր պացիենտներ չունենք»,- հայտարարել է Էզուգբաիան:
Նրա փոխանցմամբ, այժմ ինֆեկցիոն հիվանդանոցում բուժումը շարունակում է երկու անչափահաս: