Մարինա Էզուգբաիա. Դիմում եմ այն անձանց, որոնք Վրաստան են վերադարձել ճամփորդությունից, ցուցաբերեն պատասխանատվություն և 14 օր մնան ինքնամեկուսացման մեջ
Թբիլիսի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիան մեկ անգամ ևս դիմում է այն անձանց, որոնք Վրաստան են վերադարձել ճամփորդությունից, հատկապես, եթե նրանք գտնվել են բարձր ռիսկի երկրներում, ցուցաբերեն պատասխանատվություն և 14 օր մնան ինքնամեկուսացման մեջ:
«Այն անձինք, որոնք վերադառնում են ճամփորդությունից կամ գործնական այցերից, հատկապես բարձր ռիսկի երկրներից, դրանք են՝ Կորեան, Չինաստանը, Իտալիան և Իրանը, ցուցաբերեն պատասխանատվոություն և 14 օր մնան ինքնամեկուսացման մեջ: Սա լավագույն քայլն է, կարևոր գործընթաց, որը կնվազեցնի հիվանդության տարածումը: Ինքնամեկուսացման մեջ գտնվող անձը շատ քիչ շփում ունի այլ անձանց հետ»,- հայտարարել է Մարինա Էզուգբաիան: