Մարինա Էզուգբաիա. Այսօր սպասում ենք ևս 9 պացիենտի հետազոտության պատասխանի
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, երեկ կորոնավիրուսի թեստ է անցել 21 պացիենտ և միայն մեկն է ստացել դրական պատասխան:
Նրա խոսքով, ևս 9 պացիենտի հետազոտության պատասխանին ենք սպասում այսօր:
«Երեկ, 21 պացիենտ անցել է հետազոտություն և միայն մեկն է ստացել դրական պատասխան: Այսօր, ևս 9 պացիենտի հետազոտության պատասխանին ենք սպասում: Ապաքինման տևողությունը փոխվել է, մինչ հիմա, երկու շաբաթ էր, այժմ դարձել է երեք շաբաթ, ուստի չենք շտապում, երկրորդ և երրորդ պացիենտին կհետազոտենք երեք շաբաթ անց»,- նշել է Էզուգբաիան: