Մարիա Զախարովա. Ռուսական գազի մատակարարման դադարեցման պատասխանատվությունը կրում է ԱՄՆ-ը, Ուկրաինայի իշխանություններն ու եվրոպական երկրները
Ռուսական գազի մատակարարումը դադարեցնելու պատասխանատվությունը կրում է ԱՄՆ-ը, ուկրաինական իշխանությունները և եվրոպական երկրները,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովայի խոսքով՝ իրենք «զոհաբերել են իրենց քաղաքացիների բարեկեցությունը՝ հանուն ամերիկյան տնտեսության ֆինանսական աջակցության»։
«Ռուսական մրցունակ և էկոլոգիապես մաքուր էներգիայի մատակարարման դադարեցումը ոչ միայն թուլացնում է Եվրոպայի տնտեսական ներուժը, այլև շատ բացասաբար է ազդում եվրոպացի քաղաքացիների կենսամակարդակի վրա»,- ասում է Զախարովան։
Զախարովան նշել է Ամերիկայի Միացյալ Նահանգները որպես էներգետիկ շուկայի վերաբաշխման գլխավոր շահառու և ուկրաինական ճգնաժամի հովանավոր։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից Կիևը դադարեցրել է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա։