Մանր ձեռնարկատերերի համար կգործարկվի նոր, զեղչային վճարման ռեժիմ,- այս մասին հայտարարել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ կառավարության նիստին:
Ինչպես նշել է վարչապետը, ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն պատրաստել է օրենսդրական նախաձեռնություն, որի համաձայն մանր ձեռնարկատերերի համար շրջանառության վճարը կնվազի 5 անգամ և 5 տոկոսի փոխարեն կլինի 1 տոկոս վճար: Բացի այդ, մինչև 500 հազար լարի շրջանառություն ունեցող ձեռնարկությունը կներառվի մանր բիզնեսի կատեգորիայում: