Մանկապարտեզն օտարացվելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. Կախա Կալաձե
Մանկապարտեզն օտարացվելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. Կախա Կալաձե

Եզրահանգման մեջ, որը Սամխարաուլիի բյուրոյից ստացել ենք 109-րդ մսուր-մանկապարտեզի մասին, գրված է, որ սա խնդրահարույց մանկապարտեզ է և երեխաների ներկայությունը վտանգավոր է,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, 109-րդ մսուր-մանկապարտեզի փակման հետ կապված հնչեցված հարցին:

Ինչպես հայտարարել է Կախա Կալաձեն, 109-րդ մանկապարտեզի երեխաները կբաշխվեն տարբեր մանկապարտեզներ և հայտարարությունն այն մասին, որ մանկապարտեզն օտարացվելու է, չի համապատասխանում իրականությանը:

Նրա խոսքով, Թբիլիսիում կա 11 խնդրահարույց մանկապարտեզ, որտեղ ուսումը պետք է դադարեցվի և մոտ ապագայում բոլոր այդ մանկապարտեզներում կսկսվեն վերանորոգման աշխատանքներ, որոնք կավարտվեն տարեվերջին:

«Բացի այդ, գոյություն ունի 5 մանկապարտեզ, որը վերանորոգման ենթակա չէ, անհրաժեշտ է այն ապամոնտաժել և իրականացնել նոր նախագիծ: Աշխատում ենք այդ ուղղությամբ և առավելագույնս կանենք ամեն բան, որպեսզի տարեվերջին աշխատանքները լինեն ավարտված»,- հայտարարել է Կալաձեն: