Մանկական Եվրատեսիլ 2017. Գրիգոլ Ղիփշիձեն ելույթ է ունեցել 9 համարի ներքո
Թբիլիսիի օլիմպիական պալատում ընթացող Մանկական Եվրատեսիլ 2017-ի շրջանակներում Վրաստանի ներկայացուցիչ Գրիգոլ Ղիփշիձեն ելույթ է ունեցել 9 համարի ներքո:
Գրիգոլ Ղիփշիձեն կատարել է «Գուլիս Խմա» երգը, կոմպոզիտոր՝ Գիգա Կուխիանիձե, երգի տեքստը՝ Թեմո Սաջաիաինը:
Մանկական Եվրատեսիլը բացվել է 2016 թվականի մրցույթի հաղթող Մարիամ Մամարդաշվիլիի «Մզեո» երգով:
Թբիլիսիի օլիմպիական պալատում համերգի սկսվելուն պես 16 երկրի մասնակիցները կատարել են հատուկ գրված օրհներգը:
Եվրատեսիլ 2017-ը բացել է Կիպրոսի ներկայացուցիչ Նիկոլա Նիկոլաուն, իսկ վերջին մասնակիցը լինելու է Իտալիայի ներկայացուցիչ Մարիա Իսիդե Ֆիոերեան:
Հոբելյանական, հերթով 15-րդ մրցույթը անց է կացվում Թբիլիսիի օլիմպիական պալատում և դրան մասնակցում է 16 երկիր:
Գրիգոլ Ղիփշիձեն կատարել է «Գուլիս Խմա» երգը, կոմպոզիտոր՝ Գիգա Կուխիանիձե, երգի տեքստը՝ Թեմո Սաջաիաինը:
Առաջին անգամ մրցույթի պատմությունում սեփական մասնակցի օգտին քվեարկության հնարավորություն է տրվում օնլայն ռեժիմով: 16 ներկայացուցիչներից հնարավորություն է տրվում հավանություն տալ առավելագույնս 5 մասնակցի:
Օնլայն քվեարկության գործընթացը այս պահին դադարեցված է և 15 րոպեով վերսկսելու է բոլոր մասնակիցների ելույթներից հետո:
Հաղթողը ճանաչվելու է միջազգային մրցատյանի գնահատմամբ և օնլայն միավորների արդյունքների հետևանքով:
Հեղինակ -
Edgar Barsegyan