Մանկական եվրատեսիլ 2017-ի մանրամասները հայտնի կդառնան հատուկ մամլո ասուլիսի ընթացքում
Մանկական եվրատեսիլ 2017-ի մանրամասները հայտնի կդառնան հատուկ մամլո ասուլիսի ընթացքում

Այսօր, ժամը 12:00-ին Թբիլիսիի օլիմպիական պալատում կայանալու է մամլո ասուլիս, կապված մանկական եվրատեսիլ  երգի մրցույթի մանրամասների և իրականացրած աշխատանքների հետ:

Մամլո ասուլիսին ներկա են գտնվելու 2017 թվականի մանկական եվրատեսիլ երգի մրցույթի գործադիր պրոդյուսեր Սերգի Գվարջալաձեն, հանրային հեռարձակողի մամուլի և հաղորդակցությունների բլոկի տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին, զբոսաշրջության ազգային գործակալության տնօրեն Գիորգի Չոգովաձեն, մրցույթի կրեատիվ պրոդյուսեր Գորդոն Բոնելոն և շոուի հաղորդավարներ՝ Լիզի Ջափարիձեն և Էլենե Կալանդաձեն:

Լրագրողներին առաջին անգամ հնարավորություն կտրվի դիտել դահլիճը և առաջադրել իրենց հետաքրքրող հարցերը: