Վրաստանի ազգային գրադարանում տեղի է ունենալու մանկական եվրատեսիլ երգի մրցույթի բացման արարողությունը
Վրաստանի ազգային գրադարանում տեղի է ունենալու մանկական եվրատեսիլ երգի մրցույթի բացման արարողությունը

Այսօր, ժամը 18:00-ին Վրաստանի ազգային գրադարանում տեղի է ունենալու մանկական եվրատեսիլ երգի մրցույթի բացման արարողությունը:

Բացմանը  կարմիր գորգի վրայով անցնելու են մասնակից 16 երկրների ներկայացուցիչները:

Բացի այդ միջոցառմանը տեղի է ունենալու քվեարկության գործընթացը, որի համաձայն կորոշվի մասնակիցների ելույթների հերթականությունը:

Բացման արարողությանը ելույթ են ունենալու մանկական եվրատեսիլին մինչ այդ մասնակցած Վրաստանի ներկայացուցիչները, ինչպես նաև Սուխիշվիլիների երիտասարդական համույթը: