Մանկական Եվրատեսիլ 2017-ի հաղթող է դարձել Ռուսաստանի ներկայացուցիչ Պոլինա Բոգուսևիչը

21:14, 26.11.2017

2017 թվականի մանկական եվրատեսիլ երգի մրցույթի հաղթող է դարձել Ռուսաստանի ներկայացուցիչ Պոլինա Բոգուսևիչը «Wings» երգով:

Ռուս մասնակիցը ստացել է 188 միավոր:

Մանկական եվրատեսիլի հերթով 15-րդ մրցույթը անց է կացվել Թբիլիսիի օլիմպիական պալատում: Վրաստանը նշված մրցույթը հյուրընկալել է առաջին անգամ:

Մրցույթին ընդհանուր առմամբ մասնակցել է 16 երկիր: Վրաստանը մրցույթին ներկայացրել է Գրիգոլ Ղիփշիձեն, ով հավաքելով 185 միավոր զբաղեցրել է երկրորդ տեղը:

 

 

Նմանատիպ