Մանկական եվրատեսիլ 2019-ի եզրափակիչ շոուն տեղի է ունենալու այսօր. ՈՒղիղ հեռարձակումը Վրաստանի առաջին ալիքով սկսվելու է ժամը ՝ 19:00-ին
Մանկական եվրատեսիլ 2019-ի եզրափակիչ շոուն տեղի է ունենալու այսօր. ՈՒղիղ հեռարձակումը Վրաստանի առաջին ալիքով սկսվելու է ժամը ՝ 19:00-ին

Առաջին ալիքի հեռուստադիտողները այսօր, ժամը 19:00-ին ուղիղ եթերով դիտելու են մանկական եվրատեսիլ 2019-ի լայնամասշտաբ շոուն: Լեհաստանում, «Գլիվիցա արենայում» Վրաստանը ներկայացնելու է Գիորգի Ռոստիաշվիլին:

Վրաց մասնակիցը կկատարի Դաթո Էվգենիձեի մրցութային «Պետք է սիրենք» (We need Love) երգը: Այս երգի տեսահոլովակը նկարահանել է Զազա Օրաշվիլին, իսկ նկարիչը `Շակո Պոպիաշվիլին է: Տեսահոլովակում մասնակցում են նաև այս տարվա «Ռանինա» նախագծի մասնակիցները:

Մանկական Եվրատեսիլ մրցույթի առցանց քվեարկությունը ընթանում է ՝ Junioreurovision.tv կայքում: Կայքում քվեարկության վանդակը տեսնելուց հետո, լսեք բոլոր 19-ը մասնակին և քվեարկեք առնվազն երեք և առավելագույնը հինգ մասնակցի օգտին:

Ամենակարևորը, կարող եք քվեարկել նաև Վրաստանի օգտին: Կարևոր չէ, թե որտեղ եք ապրում: Առցանց քվեարկությունը կշարունակվի նաև այսօր, մինչ  մրցույթի մեկնարկը, որից հետո 15 րոպեով կվերսկսվի այն բանից հետո, ինչ ելույթ կունենան բոլոր մասնակիցները:

Վրաստանի կողմից մրցութային միավորները հայտարարելու է «Ռանինա» մրցույթի մասնակիցներից մեկը՝ Անաստասիա Գարսևանիշվիլին:

Մանկական Եվրատեսիլը ավանդաբար ուղիղ հեռարձակվելու է Վրաստանի առաջին ալիքով: