Մանկական Եվրատեսիլ 2020-ի եզրափակիչ շոուն տեղի կունենա այսօր. ՈՒցիղ հեռարձակումը Վրաստանի առաջին ալիքով կսկսվի ժամը 20:00-ին
Մանկական Եվրատեսիլ 2020-ի եզրափակիչ շոուն տեղի կունենա այսօր. ՈՒցիղ հեռարձակումը Վրաստանի առաջին ալիքով կսկսվի ժամը 20:00-ին

Առաջին ալիքի հեռուստադիտողները Մանկական Եվրատեսիլ 2020-ի լայնամասշտաբ շոուի ուղիղ հեռարձակումը կդիտեն այսօր, ժամը 20:00-ին: Եվրոպական մանկական փառատոնին Վրաստանը կներկայացնի Սանդրա Գադելիան:

Վրացի մասնակիցը կկատարի Գիգա Կուխիանիձեի մրցութային «Դու մենակ չես» (You are not alone) երգը: Համավարակի պատճառով այս տարի Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթը կլինի տարբերվող: Միջազգային միջոցառումը կլինի մասամբ հեռավար, այսինքն մասնակիցների ելույթները կլինեն հեռավար:

Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի առցանց քվեարկությունը հասանելի է vote.junioreurovision.tv  կայքում: Քվեարկությունը հնարավոր է առցանց ՝ աշխարհի ցանկացած կետից: Տեսանյութը դիտելուց հետո կարող եք քվեարկել երեք ֆավորիտների օգտին, ներառյալ Վրաստանը: Քվեարկությունը կավարտվի այսօր ՝ նոյեմբերի 29-ին, ժամը 20:00-ին: Այսօր, ուղիղ հեռարձակման ընթացքում, ինչ կկատարվեն բոլոր երգերը, դուք կկարողանաք քվեարկել ընդամենը 15 րոպե:

Վրաստանի անունից մրցութային միավորները կհայտարարի «Ռանինա»-ի մասնակից Մարիտա Խվեդելիձեն:

Մանկական Եվրոփառատոնի ուղիղ հեռարձակումն ավանդաբար ներկայացնելու է Վրաստանի Առաջին ալիքը: