Անգլիայի առաջնության 26-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց «Հադերսֆիլդին»: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը խնդիրներ չունեցավ և հաղթեց 2:0 հաշվով:
55-րդ րոպեին հաշիվը բացեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն: 68-րդ րոպեին առաջին գոլը «Մանչեսթեր Յունայթեդում» խփեց չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը, որը 11 մետրանոցն անհաջող իրացրեց, սակայն դարպասապահից հետ գնդակն ուղարկեց դարպասը:
«Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 56 միավոր և երկրորդ տեղում է՝ առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջելով 13 միավոր:
Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Հադերսֆիլդ»՝ 2:0
Ռոմելու Լուկակու, 55, Ալեքսիս Սանչես, 68
Չիրացրած 11մ՝ Ալեքսիս Սանչես, 68
«Բորնմութ» – «Սթոք Սիթի»՝ 2:1
Ջոշուա Քինգ, 70, Լի Մուսե, 79 – Ջերդան Շաքիրի, 5
«Բրայթոն» – «Վեստ Հեմ»՝ 3:1
Գլեն Մյուրեյ, 8, Խոսե Իսկիերդո, 59, Պասկալ Գրոս, 75 – Խավյեր Էրնանդես, 30
«Լեսթեր Սիթի» – «Սուոնսի»՝ 1:1
Ջեյմի Վարդի, 17 – Ֆեդերիկո Ֆերնանդես, 53
«Վեստ Բրոմվիչ» – «Սաութհեմփթոն»՝ 2:3
Ահմեդ Հեգազի, 4, Խոսե Սալոմոն Ռոնդոն, 72 – Մարիո Լեմինա, 40, Ջեք Սթիվենս, 43, Ջեյմս Ուորդ-Պրաուս, 55
Հեղինակ -
Edgar Barsegyan