«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց Լուկակուի և Սանչեսի գոլերի շնորհիվ
«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց Լուկակուի և Սանչեսի գոլերի շնորհիվ

Անգլիայի առաջնության 26-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց «Հադերսֆիլդին»: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը խնդիրներ չունեցավ և հաղթեց 2:0 հաշվով:

55-րդ րոպեին հաշիվը բացեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն: 68-րդ րոպեին առաջին գոլը «Մանչեսթեր Յունայթեդում» խփեց չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը, որը 11 մետրանոցն անհաջող իրացրեց, սակայն դարպասապահից հետ գնդակն ուղարկեց դարպասը:

«Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 56 միավոր և երկրորդ տեղում է՝ առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջելով 13 միավոր:

Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Հադերսֆիլդ»՝ 2:0

Ռոմելու Լուկակու, 55, Ալեքսիս Սանչես, 68

Չիրացրած 11մ՝ Ալեքսիս Սանչես, 68

«Բորնմութ» – «Սթոք Սիթի»՝ 2:1

Ջոշուա Քինգ, 70, Լի Մուսե, 79 – Ջերդան Շաքիրի, 5

«Բրայթոն» – «Վեստ Հեմ»՝ 3:1

Գլեն Մյուրեյ, 8, Խոսե Իսկիերդո, 59, Պասկալ Գրոս, 75 – Խավյեր Էրնանդես, 30

«Լեսթեր Սիթի» – «Սուոնսի»՝ 1:1

Ջեյմի Վարդի, 17 – Ֆեդերիկո Ֆերնանդես, 53

«Վեստ Բրոմվիչ» – «Սաութհեմփթոն»՝ 2:3

Ահմեդ Հեգազի, 4, Խոսե Սալոմոն Ռոնդոն, 72 – Մարիո Լեմինա, 40, Ջեք Սթիվենս, 43, Ջեյմս Ուորդ-Պրաուս, 55