Մամուլի փոխանցմամբ, չճանաչված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը վիրավոր է և ազատվել է պաշտոնից

Հայկական մամուլի փոխանցմամբ, չճանաչված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը վիրավոր է և ազատվել է պաշտոնից: Մամուլի փոխանցմամբ, գեներալ Ջալալ Հարությունյանին պաշտոնից ազատելու մասին հրամանն արձակել է չճանաչված Լեռնային Ղարաբաղի նախագահը:

Մամուլը տեղեկացնում է, որ Հարությունյանը վիրավորվել է առաջնագծում և նա այժմ չի կարող կատարել իր պարտականությունը: Նրա պաշտոնը կզբաղեցնի Միքայել Արզումանյանը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունները չեն դադարում սեպտեմբերի 27-ից: