Մամուլի հաղորդմամբ, Իրան-Ադրբեջան սահմանին սպանվել է Իրանի քաղաքացի
Ադրբեջանի և Իրանի սահմանին, սահմանապահների և թմրավաճառների միջև տեղի ունեցած զինված արճակատման հետևանքով սպանվել է Իրանի քաղաքացի: Լրատվությունն այս մասին տարածում է « Հաքին» հրատարակչությունը:
Ըստ նրանց, ադրբեջանցի սահմանապահները, սահմանը ապօրինի հատելու ժամանակ զգուշացրել են երկու տղամարդու և արձակել նախազգուշական կրակոցներ:
Տարածված լրատվությամբ, նրանք չեն ենթարկվել սահմանապահների պահանջին և կրակ բացել սահմանապահների ուղղությամբ:
Կրակոցների ժամանակ սպանվել է մեկ մարդ, իսկ մյուսը դիմել է փախուստի: Դեպքի վայրում ադրբեջանցի սահմանապահները հայտնաբերել են 2,595 գրամ մարիխուանա և մետամֆետամին: