Մամուկա Խազարաձեն հայտարարում է, որ կորոնավիրուսի վրա իր թեստի պատասխանը դրական է
Մամուկա Խազարաձեն հայտարարում է, որ կորոնավիրուսի վրա իր թեստի պատասխանը դրական է

«Լելոն Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեի մոտ թեստավորման արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս:

Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Սակայն, ըստ Խազարաձեի, 48 ժամվա ընթացքում կկատարվի մեկ այլ հետազոտություն, որպեսզի 100 տոկոսով համոզվի արդյունքի ճշտգրտության մեջ:

«Ես ցանկանում եմ իմ համախոհներին, «Լելոելի» թիմակիցներին ու վրաց հասարակությանը տեղեկացնել, որ անցած գիշեր անցել եմ «Փի Սի Ար» թեստավորում, քանի որ ունեցել եմ ցածր ջերմություն: Թեստը «կովիդ 19»-ի կապակցությամբ ցույց տվեց դրական արդյունք: Միջազգային չափանիշների և կարգավորումների համապատասխան, ես այսօրվանից անցել եմ ինքնամեկուսացման մեջ: Սա առաջին թեստն էր, 48 ժամում կանեմ երկրորդ թեստը, որպեսզի 100 տոկոսով համոզվեմ արդյունքի ճշտգրտության մեջ:
Այս պահին ջերմություն չունեմ, ինձ լավ եմ զգում և տրամադրված եմ մարտական: Մեր կառավարության ապաշնորհ, ոչ պրոֆեսիոնալ և անպատասխանատու կառավարվող գործընթացները վտանգի տակ են դնում Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու:
«Վրացական երազանքի» տապալումը «կովիդ 19»-ի դեմ պայքարում, վնասել է հազարավոր մարդու, ինչպես առողջության, այնպես էլ տնտեսության տեսանկյունից:
Այնուամենայնիվ, ես ցանկանում եմ բոլորին հորդորել չվախենալ: Խուճապի մի մատնվեք! «Կովիդ 19»-ի դեմ պայքարը բարդ չէՀեշտ է գործ ունենալ «Կովիդ -19» -ի հետ և հաղթել այն: Առջևում մեզ սպասվում է երկու վճռական շաբաթ, այս պայքարում պետք է հաղթենք, այս մենամարտում անհավատալի է նահանջել և հանձնվել: Հոկտեմբերի 31-ին մենք միասին կհաղթենք և կովիդ վարակին և երազանքի կառավարությանը: