Մամուկա Բախտաձեն բնապահպանական օմբուդսմենի պաշտոնում ներկայացրել է Դևիդ Մորիսոնին
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ներկայացրել է բնապահպանական օմբուդսմենին:
Վարչապետի նախաձեռնությամբ, բնապահպանական իրավունքների և շահերի պաշտպանության համար ստեղծվել է նոր ինստիտուտ, որը գլխավորելու է Դևիդ Մորիսոնը:
Վարչապետի մամլո ծառայության տեղեկությամբ, օմբուդսմենը կլինի բնապահպանական հարցերում բարձր օրինանականություն ունեցող մարմին:
Օմբուդսմենը հանձնարարականներ կպատրաստի կարևոր հարցերով, այդ թվում՝ օրենսդրությունում իրականացվելիք փոփոխությունների շուրջ:
Բնապահպանական օմբուդսմենի ինստիտուտը գործում է բազմաթիվ զարգացած երկրներում, այդ թվում՝ Հունգարիայում, Իռլանդիայում, Ավստրիայում:
Նշված ինստիտուտի գործարկման շուրջ ակտիվ աշխատում է Ամերիկայի միացյալ նահանգները:


