Մամուկա Բախտաձեն բավարարել է Գիորգի Քոբուլիայի պաշտոնաթողության մասին դիմումը
Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեն բավարարել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի պաշտոնից Գիորգի Քոբուլիայի պաշտոնաթողության դիմումը։
Վարչապետի համապատասխան կարգադրությունը հրապարակվել է կառավարության վարչակազմի կայք էջում։
Գիորգի Քոբուլիան Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար է նշանակվել 2018 թվականի հուլիսին։