Մամուկա Բախտաձե. Նախարարը, ինչպես նաև ՆԳՆ-ը անձամբ իմ և հանրության յուրաքանչյուր անդամի կողմից արժանի են երախտագիտության և աջակցության

Նախարարը, ինչպես նաև ՆԳՆ-ը անձամբ իմ և հանրության յուրաքանչյուր անդամի կողմից արժանի են երախտագիտության և աջակցության,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն կառավարության նիստից առաջ անցկացված մամլո ասուլիսին:

Ինչպես նշել է Մամուկա Բախտաձեն, անկախ Վրաստանի պատմության մեջ երկու անգամ իշխանափոխություն է տեղի ունեցել բռնի ճանապարհով, երկու դեպքում էր հանրությունը հիշում է, գրոհել են Վրաստանի խորհրդարանը, երկրի համար երկուսն էլ ավարտվել են ծանր արդյունքներով:

«Դա բերել է ավտորիտարիզմի, մեր տարածքների բռնազավթման, եղբայրներին սպանող պատերազմի, տնտեսական կոլլապսի և երկրում լիարժեք քաոսի: Մինչ օրս զգում ենք այս ծանր իրադարձությունների արդյունքները: Դրա փորձը եղել է նաև երրորդ անգամ: Երկու դեպքում էլ պարզվել է, որ պետական ինստիտուտները պատշաճ կերպով չէին աշխատում, իսկ կոնկրետ, ՆԳՆ-ը, քանի որ նրանց պարտականությունն էր խուսափել այդ ծանր սցենարից: Այսօր այլ վիճակ է, մենք և ՆԳՆ-ը կարողացանք խուսափել այդ սցենարից: Այստեղից ելնելով, նախարարը, ինչպես նաև ՆԳՆ-ը անձամբ իմ և հանրության յուրաքանչյուր անդամի կողմից արժանի են երախտագիտության և աջակցության»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Նրա խոսքով, հզոր պետական ինստիտուտները միակ ճանապարհն են, որպեսզի Վրաստանը կայանա որպես հաջողակ եվրոպական պետություն և Վրաստանի կառավարությունն անում է դրա համար ամեն բան: