Մամուկա Բախտաձե. Հպարտ եմ, որ Վրաստանը 2023 թվականին հյուրընկալելու է Ֆրիսթայլում աշխարհի առաջնությունը
Այսօր կնքվելու է կարևորագույն պայմանագիր, որի համաձայն այս գեղեցիկ վայրում կկառուցենք երեք նոր ճոպանուղի,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ Բակուրիանիում:
Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, Բակուրիանիում երեք ճոպանուղիների շինարարությունը պետք է իրականացվի դահուկներով և սնոուբորդով ազատ ոճի սահքում 2023 թվականի համաշխարհային առաջնության համար՝ Դիդվելիի տարածքում:
Որպես շարքային քաղաքացի, հպարտ եմ, որ Վրաստանը 2023 թվականին հյուրընկալելու է Ֆրիսթայլում աշխարհի առաջնությունը: Սա մեծ հաղթանակ է և միևնույն ժամամակ՝ մեծ պատասխանատվություն: Սա շատ մեծ վստահություն է, որը մեզ հայտնել է Դահուկային միջազգային ֆեդերացիան: Ցանկանում եմ նրանց շնորհակալություն հայտնել այդ վստահության համար»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն: