Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Կատարի առևտրի և արդյունաբերության նախարար շեյխ Ֆեյսալ բին Թանի ալ-Թանիի հետ

14:34, 17.11.2026
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Կատարի Պետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Կատարի առևտրի և արդյունաբերության նախարար շեյխ Ֆեյսալ բին Թանի ալ-Թանիի հետ։
Արտաքին գործերի նախարարության տեղեկատվությամբ՝ հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի և Կատարի միջև առևտրատնտեսական համագործակցության խորացման և ներդրումային կապերի ընդլայնման հեռանկարները, այդ թվում՝ երկու երկրների միջև արտոնյալ առևտրային համաձայնագրի կնքման հնարավորությունը։
Ուշադրություն է դարձվել Վրաստանում ընթացիկ և նախատեսվող ներդրումային նախագծերին, ինչպես նաև տնտեսության տարբեր ոլորտներում կատարական ներդրումների ներգրավման հարցերին։
Այցի շրջանակներում արտաքին գործերի նախարարը հանդիպել է նաև Կատարի գործարարների ասոցիացիայի անդամ, «Ալ Կասր» խմբի ղեկավար շեյխ Նայեֆ բին Էյդ ալ-Թանիի հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկել են խմբի կողմից Վրաստանում իրականացվող ընթացիկ ներդրումային նախագծերը և ներդրումային գործունեության հետագա ընդլայնման հարցերը։

Նմանատիպ