Մակա Բոճորիշվիլի. Հաշվի առնելով այսօրվա մարտահրավերները՝ մենք կկարողանանք իրականացնել սահմանադրական նպատակները միայն պրագմատիկ և արդյունքներին միտված քաղաքականություն վարելով
Հաշվի առնելով այսօրվա մարտահրավերները՝ մենք կկարողանանք իրականացնել սահմանադրական նպատակները միայն պրագմատիկ և արդյունքին միտված քաղաքականություն վարելով,- ասել է ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին արտերկրում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան հանդիպմանը։
Նախարարը խոսել է Վրաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների և, հաշվի առնելով այսօրվա բարդ հանգամանքները, միջազգային ասպարեզում երկրի մարտահրավերների մասին։
«Մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, որոնք գտնվում են գլոբալ քաղաքականության էպիկենտրոնում, ամենացավոտ են ազդում Վրաստանի վրա, և մեզ անհրաժեշտ է առանձնահատուկ զգուշություն և միևնույն ժամանակ խիզախություն՝ ստեղծված իրավիճակում մեր երկրի շահերը պաշտպանելու համար»,- ասաց Մակա Բոճորիշվիլին։
Նրա խոսքով, Վրաստանի կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթությունները կենտրոնացած են խաղաղ ճանապարհով երկրի տարածքային ամբողջականության վերականգնման, ինքնիշխանության ամրապնդման, կայունության և անվտանգության ապահովման, Վրաստանի ինտեգրման եվրոպական և եվրատլանտյան կառույցներին և միջազգային գործընկերների հետ հարաբերությունների խորացման վրա։
«Հաշվի առնելով այսօրվա մարտահրավերները՝ մենք կկարողանանք իրականացնել մեր սահմանադրական նպատակները միայն հաստատուն, պրագմատիկ և արդյունքներին միտված քաղաքականություն վարելով»,- նշել է նախարարը։
Բացի այդ, Մակա Բոճորիշվիլին խոսեց արտաքին քաղաքականության ազդեցության մասին երկրի ներքին քաղաքականության զարգացման առումով և բացատրեց, որ կենսականորեն կարևոր է ներքին քաղաքականության ճիշտ ընկալումը և միջազգային քաղաքականության մանրակրկիտ և ճիշտ վերլուծությունը, որպեսզի կարողանանք պաշտպանել Վրաստանի շահերն այս բավականին բարդ իրավիճակում։
Միաժամանակ, Մակա Բոճորիշվիլին ընդգծել է, որ Վրաստանին այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է պետական ինստիտուտների հզորությունը, որպեսզի պետության գործունեության առանցքն ամուր լինի։
«Պետական ինստիտուտների անխափան գործունեությունն է պետության ինքնիշխանության եւ շահերի պաշտպանության կարեւորագույն երաշխիքը»,- ասաց նախարարը։
Մակա Բոճորիշվիլին շնորհակալություն է հայտնել վրացի դիվանագետներին՝ երկրի շահերը պաշտպանելու և Վրաստանին հավատարմության համար։