Մակա Բոճորիշվիլին հանդիպեց Ուզբեկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ
Մակա Բոճորիշվիլին հանդիպեց Ուզբեկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ

Սամարղանդում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի շրջանակում, Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին հանդիպել է Ուզբեկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Բախտիյոր Սաիդովին։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ՝ կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ հարաբերությունների լայն շրջանակ, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային-հումանիտար համագործակցության հարցեր, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակում։ Ընդգծվել է բարձր և առավելագույն մակարդակի այցերի դրական դինամիկան, որը նպաստում է Վրաստանի և Ուզբեկստանի միջև կապերի զարգացմանը բոլոր ոլորտներում։

Նախարարները անդրադարձել են Եվրոպայի և Ասիայի կապելիության հարցում Վրաստանի կարևորագույն դերին, ինչպես նաև Միջին միջանցքի զարգացման հեռանկարներին։

Երկու կողմերն էլ գոհունակությամբ նշել են, որ վերջին տարիներին զգալիորեն աճել է Վրաստանի և Ուզբեկստանի միջև առևտրաշրջանառությունը, ինչպես նաև Վրաստան այցելող ուզբեկ զբոսաշրջիկների թիվը։

Քննարկվել են նաև տարածաշրջանում և աշխարհում գոյություն ունեցող անվտանգային միջավայրի և մարտահրավերների հարցերը։ Նախարարները շեշտել են այս ուղղությամբ համատեղ ջանքերի կարևորությունը։