ՄԱԿ-ի տվյալներով՝ պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայից փախել է ավելի քան 4,5 միլիոն մարդ

18:19, 10.04.2022

ՄԱԿ-ի տվյալներով՝ պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայից փախել է ավելի քան 4,5 միլիոն մարդ։ Տվյալները հրապարակել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը։

Գրասենյակի տվյալներով՝ 2,6 միլիոն ուկրաինացիների մեծ մասը տեղափոխվել է Լեհաստան։ Մեծ թվով ուկրաինացիներ տեղափոխվել են նաև Ռումինիա, Հունգարիա, Մոլդովա, Ռուսաստան, Սլովակիա և Բելառուս։

Միևնույն ժամանակ ՄԱԿ-ը նշում է, որ պատերազմի սկզբից ի վեր 7,1 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իրենց տները, որոնք համարվում են ներքին տեղահանվածներ։

Նմանատիպ