ՄԱԿ-ի տվյալներով, ռուսական ագրեսիայի պատճառով Ուկրաինայում երեխաների երկու երրորդը ստիպված է եղել լքել իրենց տները

11:49, 12.04.2022

ՄԱԿ-ի տվյալներով՝ ռուսական ագրեսիայի պատճառով Ուկրաինայում երեխաների երկու երրորդը ստիպված է եղել լքել իրենց տները։

Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ղեկավար Մանուել Ֆոնթենը։

Ֆոնթենը, ով օրեր առաջ Ուկրաինայում էր, ասաց, որ Ուկրաինայի 7,5 միլիոն երեխաներից 4,8 միլիոնը տեղահանվել են:

Նրա խոսքով, իր 31 տարվա աշխատանքի ընթացքում նման իրավիճակ չի տեսել:

Սակայն ՄԱԿ-ը հաստատել է Ուկրաինայում 142 երեխայի մահը, սակայն կազմակերպությունը նշում է, որ դա վերջնական թիվը չէ, և այն հաստատ կավելանա։

Նմանատիպ