ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը ընդունել է Վրաստանի բռնազավթված տարածքների մասին բանաձևը
Ժնևում, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը 43-րդ նստաշրջանի շրջանակներում, ընդունել է Վրաստանի բռնազավթված տարածքների մասին՝ «համագործակցություն Վրաստանի հետ» բանաձևը: Բանաձևը ընդունվել է 20 կողմ, երկու դեմ ձայների հարաբերակցությամբ: Քվեարկությանը մասնակցելուց ձեռնպահ է մնացել 24 երկիր:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության լրատվությամբ, բանաձևում մարդու իրավունքների խորհուրդը վերահաստատում է իր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ: Փաստաթղթում ճանաչված է Վրաստանի կառավարության ջանքերը, երկրում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների հաստատման գործում:
Ըստ նրանց, պատվիրակությունները ողջունել են Վրաստանի սերտ համագործակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ և երկրում մարդու իրավունքների պաշտպանության առումով արձանագրված առաջընթացը:
Բանաձևում մարդու իրավունքների խորհուրդը, անհանգստություն է արտահայտել Վրաստանի՝ Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջաններում, էթնիկ վրացիների հանդեպ տարբեր տեսակի խտրականության, կյանքի իրավունքի խախտման, բանտարկությունների, ապօրինի կալանավորման, գույքի և առողջության իրավունքի խախտումների, մայրենի լեզվով կրթության սահմանափակման ու կապակցությամբ, ինչը նրանց խոսքոբ խոչընդոտում է միջազգային քննարկումների հետագա աշխատանքին:
Բանաձևում մարդու իրավունքների խորհուրդը լուրջ անհանգստություն է արտահայտում, Վրաստանի՝ Աբխազիայի և Ցխինվալիի տարածաշրջաններում գոյություն ունեցող մարդու իրավունքների իրավիճակի և բռնազավթված գծի երկայնքով այսպես կոչված «բորդերիզացիայի» շարունակման կապակցությամբ:
Բանաձևում ընդգծված է Վրաստանի բռնազավթված տարածքներ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմների մուտքի անհրաժեշտությունը և կոչ արել Ռուսաստանի դաշնությանը հարգել միջազգային նորմերը և ապահովել մարդու իրավունքների միջազգային պաշտպանությունը:
Խորհրդի անդամներին տեսակապի միջոցով դիմել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան:
Մինչ բանաձևի ընդունումը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանի շրջանակներում, տեղի է ունեցել գլխավոր բանավեճը, որի ընթացքում Վրաստանին աջակցող հայտարարություններ են արվել ՝ Բուլղարիայի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լիտվայի, Լատվիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Հունաստանի կողմից:
Նշված բանաձևը մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունվում է ամեն տարի, սկսած 2017 թվականից: «Կովիդ 19»-ի համավարակի պատճառով մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանի աշխատանքը դադարեցվեց մարտի 13-ին և եռամսյա դադարից հետո վերսկսվեց հունիսի 15-ին: