ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը բռնազավթված Աբխազիայից և Ցխինվալի տարածաշրջանից բռնի տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակի մասին ընդունել է բանաձև
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը բռնազավթված Աբխազիայից և Ցխինվալի տարածաշրջանից բռնի տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակի մասին ընդունել է բանաձև

Նյու Յորքում, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը, 74-րդ նստաշրջանի շրջանակներում, ընդունել է Վրաստանի և 54 երկրների կողմից նախաձեռնած`«Աբխազիայից, Վրաստան և Ցխինվալի տարածաշրջանից/Հարավային Օսիա, Վրաստան բռնի տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակի մասին» բանաձևը: Այս մասին տեղեկությունը տարածել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Ինչպես նշում են գերատեսչությունում, հատկանշական է, որ ընթացիկ տարում համահովանավորների հետ միասին աճել է բանաձևին աջակցող երկրների քանակը և կազմել 84 պետություն:

Արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, անցած տարվա նման, ՄԱԿ-ի անդամ երկրներին հնարավորություն տրվեց դառնալ բանաձևի համահեղինակներ և այդ ճանապարհով էլ ավելի ներգրավվել Ռուսաստանի ագրեսիայի և բռնազավթման արդյունքում ստեղծված ծանր մարդասիրական իրավիճակի հաղթահարման միջազգային ջանքերին: Արդյունքում, աշխարհի տարբեր շրջաններից բանաձևի համահեղինակների շարքին միացել է 54 երկիր, ինչը նախորդ տարվա համեմատ աճած ցուցանիշ է: Այս փաստը ցույց է տալիս, որ նշված բանաձևն արդեն համաշխարհային նախաձեռնություն է:

«Հատկանշական է, որ այս տարի, ամբողջ աշխարհի մասշտաբով, «կովիդ 19»-ի համավարակով առաջացած սահմանափակումներից ելնելով, Վրաստանի դիվանագիտական ​​ծառայությունը ստիպված էր բանաձևին աջակցող արշավը կազմակերպել շատ բարդ պայմաններում: Չնայած համավարակով պատճառած հարկադրական փոփոխություններին, որը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի քվեարկության անցկացումը դադարեցրել է մի քանի ամսով, Վրաստանի բանաձևը առաջիններից է, որը գլխավոր վեհաժողովը ընդունել է  աշխատանքը վերսկսելուց հետո:

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում Վրաստանը այս բանաձևը ներկայացնում է 2008 թվականից: Բանաձևը դատապարտում է Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում բռնի ճանապարհով իրականացրած ժողովրդագրական փոփոխությունները, հաստատում է տեղահանվածների իրավունքը, անկախ նրանց ազգային պատկանելությունից, վերադառնան իրենց տնտեր արժանապատիվ և անվտանգ կերպով և ընդգծում է նրանց սեփականության իրավունքը հարգելու և պաշտպանելու անհրաժեշտությունը:

Մարդասիրական համատեքստից բացի, բանաձևն ունի գործնական նշանակություն, քանզի այն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին  հանձնարարում է Վրաստանում բնակվող տեղահանվածների իրավիճակի և բանաձևի կատարման վերաբերյալ ամենամյա եզրահանգումը: Դա հատկապես կարևոր է, Վրաստանի բռնազավթված տարածքներում մարդու իրավունքների ծանր իրավիճակի և միջազգային դիտորդական մեխանիզմների բացակայության պայմաններում:

Բանաձևը կոչ է անում նաև Ժնևի բանակցությունների մասնակիցներին ակտիվացնել ջանքերը, Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում անվտանգության և մարդու իրավունքների տեսանկյունից գոյություն ունեցող ծանր իրավիճակը բարելավելու ուղղությամբ, ինչը, իր հերթին, կնպաստի բռնի տեղահանված անձանց և փախստականների իրենց տներ անվտանգ վերադարձին:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհակալություն է հայտնում բոլոր այն պետություններին, որոնք աջակցել են բանաձևին և դարձել նախաձեռնության համահեղինակ»,-ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկության մեջ: