ՄԱԿ-ի դիվանագետին Նյու-Յորքի բնակարանում հայտնաբերել են մահացած:
38-ամյա կնոջ դին հայտնաբերել են Մանհեթենում գտնվող բնակարանի ննջարանում, ում պարանոցին գոտի էր կապված: Ոստիկանները նաև հայտնաբերել են հակադեպրեսանտներ:
Մամուլի փոխանցմամբ, ՄԱԿ-ի դիվանագետը բնակարանում երկու տարվա ընթացքում ապրում էր մենակ:
Որ երկրի պետական մշտական ներկայացուցչությունում էր աշխատում մահացած դիվանագետը և որ երկրի քաղաքացի էր, այդ մասին տեղեկություն չի տարածվում: