ՄԱԿ-ում ավարտվել է Անվտանգության խորհրդի փակ նիստը, որտեղ Լեհաստանի նախագահությամբ քննարկվել է Վրաստանում առկա իրավիճակի հարցը:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, նիստի ավարտից հետո մամուլի մոտ հայտարարությամբ հանդես են եկել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի և Էստոնիայի ներկայացուցիչները:
Նրանց տեղեկությամբ, համատեղ հայտարարությունում նշվել է, որ 2008 թվականի Ռուսաստան-Վրաստան պատերազմից և օգոստոսի 12-ի պայմանագիրը կնքելուց անցել է 11 տարի և այս ընթացքում հակամարտության կարգավորման ուղղությամբ շոշափելի առաջընթաց չկա: Ընդգծվել է Վրաստանի անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ կայուն աջակցությունը:
«Նշվել է, որ Ռուսաստանի կողմից Վրաստանի շրջանների «ճանաչումը» և կապերը օկուպացնող ռեժիմի ներկայացուցիչների հետ հաստատում են Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության և միջազգային կարգի անտեսումը»,- նշում են Վրաստանի արտաքին գերատեսչությունում:
Նրանց տեղեկությամբ, հայտարարությունում կողմերը Ռուսաստանի Դաշնությանը մեկ անգամ ևս 2008 թվականի օգոստոսի 12-ին ստանձնած պարտականությունները կատարելու կոչ են արել: