ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Ղազայի հատվածում զոհված ակտիվիստների գործով քննություն անցկացնել
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել պաղեստինյան Ղազայի հատվածում բախումների ժամանակ մարդկանց զոհվելու անկախ եւ թափանցիկ քննություն անցկացնել: Այս մասին նա ասել է ՄԱԿ ԱԽ խորհրդակցության ժամանակ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ֆարհան Հակին:
«Նա նաեւ բոլորին, ում այս հակամարտությունն առնչվում է, կոչ է անում ցանկացած գործողությունից զերծ մնալ, որ կարող են բերել հետագա զոհերի, եւ մասնավորապես՝ ցանկացած միջոցառումից, որ կարող են վնաս հասցնել քաղաքացիական անձանց»,- հավելել է Հակը:
Ավելի վաղ Reuters հայտնել էր, որ մարտի 30-ին Իսրայելի սահմանին եւ Ղազայի հատվածում նվազագույնը 16 պաղեստինցի է զոհվել, հարյուրավորները հրազենային վնասվածքներ են ստավել:
«Տասնյակ հազարավոր պաղեստինցիներ, փորձելով հասնել Իսրայելի հող վերադառնալուն, հավաքվել են 65 կմ երկարությամբ սահմանի երկայնքով եւ վրաններ են տեղադրել 6-օրյա ծրագրված բողոքի անցկացման համար»,- հայտնում է գործակալությունը՝ վկայակոչելով Ղազայի հարտվածի պաշտոնյաներին: Մարտի 28-ին Իսրայելի բանակը հայտնել էր այդ երթի անցկացման ժամանակ Ղազայի հատվածում ավելի քան հազար դիպուկահարների տեղակայման ծրագրերի մասին: