ՄԱԿ-ը Վրաստանում տարբեր նախագծերի վրա ծախսելու է մոտ 100 միլիոն դոլլար
ՄԱԿ-ի 16 տարբեր գործակալությունների 2019-2020 թվականներին Վրաստանում տարատեսակ բնույթի նախագծերի վրա ծախսելու է մոտ 100 միլիոն դոլլար: Հետագա երկու տարվա առաջնահերթությունները Միացյալ ազգերի կազմակերպությունը Վրաստանի կառավարությունն այսօր ներկայացրել է 2018 թվականի զեկույցի հետ միասին:
Հանդիպմանը քննարկել են այնպիսի առաջնահերթ ուղղություններում գրանցծած արդյունքներ, ինչպիսիք են. Ժողովրդավարական կառավարումը, աշխատանքը և սոցիալական պաշտպանությունը, կրթությունը, առողջապահությունը և հասարակության անվտանգության և կայուն զարգացման հարցերը:
«Կարևոր ձեռքբերումներից է Վրաստանի անցումը խորհրդարանական ժողովրդավարության ռեժիմի, ինչպես նաև ոլորտը, որը ցանկանում եմ հիշատակել, գյուղի զարգացումն է, որպես ընդհանուր հայեցակարգ: Վրաստանի բնակչությանը ավելի քան 40 տոկոսը բնակվում է գյուղում և ներգրավված է ֆերմերային գործունեությանը, սակայն դրա արդյունավետությունն այդքան բարձր չէ, որքան պետք է լինի, ուստի ՄԱԿ-ը Եվրամիության հետ միասին փորձում է բարելավել այդ վիճակը»,- լրագրողների հետ զրույցում նշել է Վրաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Լուիզա Վինտոնը: